Փլուզում Դդմաշեն գյուղում. տուժածի վիճակը գնահատվում է կայուն ծանր

Պատի փլուզման հետևանքով տուժած քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի տներից մեկի բակում պատ է փլուզվել, ինչի հետևանքով կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգը ստացվել է օգոստոսի 27-ին, ժամը 10։06-ին, նշել են, որ միջադեպը տեղի է ունեցել շինարարական աշխատանքների ժամանակ։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տան մոտակա անասնագոմի հողաշեն պատը մասամբ փլուզվել է (մոտ 6 քմ), տուժած Ռ․ Ա․-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր»,– ասված է հաղորդագրությունում։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Երևանում կիսակառույց շինության պատը փլուզվել է և ընկել ավտոմեքենայի վրա. վարորդը մահացել է