29-ամյա երիտասարդը Երևանում թմրամիջոցների փաթեթներ է տեղադրել տարբեր թաքստոցներում

Երիտասարդը փաթեթները տեղադրելուց հետո լուսանկարել է և լուսանկարներն ուղարկել իր ծանոթին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Երևանի երկու բնակիչ կալանավորվել են ապօրինի թմրաշրջանառության հոդվածով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ օգոստոսի 15-ին Աճառյան փողոցից թմրամիջոց և զենք պահելու կասկածանքով ոստիկանության բաժին է տեղափոխվել Երևան 29-ամյա բնակիչ։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 2 փաթեթ՝ 4.11 գրամ քաշով և 0.89 գրամ քաշով մարիխուանա, 1 փաթեթ՝ ընդանուր 0.69 գրամ քաշով, կրիստալ տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև «Մակարով» տեսակի ատրճանակ:
Պարզվել է, որ երիտասարդը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել Երևանի մեկ այլ բնակչի հետ: Վերջինիս ցուցումով և հանձնարարությամբ 29-ամյա տղամարդը մարիխուանա և կրիստալ տեսակի թմրամրջոցի փաթեթներ է տեղադրել Երևանի տարբեր հատվածներում, որոնք լուսանկարել և ուղարկել է նրան:
3 կգ մարիխուանա, 32 բույս. ոստիկանությունը Վաղարշապատում հայտնաբերել է կանեփի այգի
Օգոստոսի 16-ին ձերբակալվել է նաև 29-ամյա տղամարդու վերոհիշյալ ծանոթը, որի տանը խուզարկությամբ հայտնաբերվել է 97 զիփ փաթեթ։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Երկու տղամարդկանց նկատմաբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:
Նախաքննությունը շարունակվում է: