Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կքննարկեն Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը. Արխիվային լուսանկար
Օգոստոսի 27-ին Ադրբեջանի ԱԳ նախարարը թուրք գործընկերոջ հրավերով կայցելի Անկարա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը վաղը Անկարայում կքննարկեն Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Անկարայում դիվանագիտական աղբյուրին։
«Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հրավերով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն օգոստոսի 27-ին մեկօրյա այց կկատարի Անկարա» - ասել Է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ հանդիպմանը քննարկվելու են երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ և տարածաշրջանային խնդիրներ:
«Արծարծվելու են Բաքվի և Երևանի, Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները։ Բանակցությունների ընթացքում կքննարկվեն նաև տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես, Իսրայելի և Պաղեստինի միջև իրավիճակը», - հայտնել Է աղբյուրը։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ կարող են բացել Հայաստանի հետ սահմանը, եթե կարգավորվեն Երևանի և Բաքվի հարաբերությունները: