ՀՀ առանձին շրջաններում և Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն

Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր, օգոստոսի 27-28-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ:
Օգոստոսի 25-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքի առանձին հատվածներում նույնպես այսօր, ինչպես նաև օգոստոսի 27–ին և 28-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Մինչև օգոստոսի 29-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։
Ծնվել են 44–օրյա պատերազմում նահատակված Ավագ Ավետիսյանի զույգ քույրերը