Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Հակաահաբեկչական գործողությունների ֆոնին Կուրսկի ԱԷԿ–ն աշխատում է բնական ռեժիմով. փոխտնօրեն

Լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել Կուրսկի ԱԷԿ–ի անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հակաահաբեկչական գործողությունների և Կուրչատով քաղաքի շուրջ ահագնացող վտանգի ֆոնին Կուրսկի ԱԷԿ–ը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է անձնակազմի գծով ատոմակայանի փոխտնօրեն Վադիմ Ելեցկիխը։
Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարվածից 5 մարդ է զոհվել. մարզպետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ օգոստոսի 22-ի լույս 23-ի գիշերը Ուկրաինայի ԶՈւ–ն փորձել է հարվածել Կուրսկի ԱԷԿ–ին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Զապորոժիեի և Կուրսկի ԱԷԿ–ի նկատմամբ կիևյան ռեժիմի սադրանքների հետ կապված Ռուսաստանը սերտ կապ է պահպանում ՄԱԳԱՏԷ–ի քարտուղարի հետ։
Ելեցկիխը նշել է, որ լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել Կուրսկի ԱԷԿ–ի անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար, և դրանք բավական շատ են։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ օգոստոսի 6-ին` ժամը 5:30–ին, Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումները (մինչև 1000 մարդ) գրոհի են անցել` նպատակ ունենալով տարածքներ զավթել Կուրսկի մարզում։ Մարզում մինչ օրս մարտերը շարունակվում են։
Կիևն առանց ԱՄՆ-ի համաձայնության մատը չէր շարժի. դեսպանը՝ Կուրսկի մարզի վրա հարձակման մասին