Ֆորում Եվրասիայի սրտում. «Մանժերոկ-2024»-ն Ալթայում հավաքել էր լրագրողների և բլոգերների

Մասշտաբային միջոցառմանը մասնակցել են երիտասարդ լրագրողներ և բլոգերներ Եվրասիայի 15 երկրներից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. ՌԴ Ալթայի Հանրապետությունում օգոստոսի 19-22-ին «Մանժերոկ-2024» փառատոնը մեկ հարկի տակ էր հավաքել մեդիա ոլորտի 78 ներկայացուցիչների՝ լրագրողներ, բլոգերներ լուսանկարիչներ, տեսագրողներ, ուսանողներ, երիտասարդ գիտնականներ, փորձագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, ՉԺՀ-ից, Մոլդովայից, Մոնղոլիայից, Սերբիայից և այլ երկրներից: «Ռոսսոտրուդնիչեստվոյի» «Նոր սերունդ» ծրագրով համաժողովին մասնակցել է նաև Sputnik Արմենիայի թղթակիցը։
Միջոցառումը կազմակերպել էին Եվրասիական համագործակցության և ինտեգրման հիմնադրամը և «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալությունը:
Մասշտաբային և ամենամյա դարձած միջոցառման վայրը պատահական չէր ընտրվել։ Ալթայը Եվրասիայի աշխարհագրական կենտրոնն է և առանց չափազանցության մայրցամաքի ամենագեղեցիկ անկյուններից մեկը: Եվ հենց «Մանժերոկ» օրիգինալ անվանմամբ լեռնային հանգստավայրում պետք է քննարկեին Եվրասիական տնտեսական միության երկրների և գործընկեր պետությունների միջև տեղեկատվական համագործակցությունը, վերլուծեին ժամանակակից մեդիայի առջև ծառացած մարտահրավերները:
«Մանժերոկ-2024» մեդիա ֆորումը Ալթայի Հանրապետությունում
Մասնակիցների ուշադրության կենտրոնում էին ընդհանուր տեղեկատվական տարածքի ձևավորման, թվային գործիքների և սոցիալական ցնցերի արագացված ներդրման հետ կապված հարցերը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:
Հյուրերին հնարավորություն է ընձեռվել մասնակցելու բազմաթիվ մասնագիտական քննարկումների և վարպետության դասերի, որոնք անցկացնում էին Ռուսաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից և այլ երկրներից եկած առաջատար քաղաքական գործիչները, քաղաքագետները և տնտեսագետները:
Փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել Եվրասիական զարգացման համալսարանի նախագծի հայեցակարգի շնորհանդեսը: Այն ներկայացրել է Պետդումայի պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արտյոմ Տուրովը: Եվրասիական համալսարանը նպատակ է դնելու բարձրացնել մասնագիտական ​​հանրության իրավասությունը տարբեր ոլորտներում։ Նախագծում կներգրավվեն տնտեսության այս կամ այն ոլորտներում աշխատող փորձագետներ, որոնք կներկայացնեն իրենց մասնագիտական աշխատանքները։
«Մանժերոկ-2024» մեդիա ֆորումը Ալթայի Հանրապետությունում
Դասընթացներից բացի, կազմակերպիչները պատրաստել էին նաև մշակութային-էքսկուրսիոն հագեցած ծրագիր: Մասնակիցներին ծանոթացրին Ալթայի՝ Եվրասիայի սրտի ներուժին, մշակույթին և գեղեցկություններին:
«Մանժերոկ» փառատոնի ժամանակակից պատմությունը սկսվել է 2021 թվականին, երբ Ալթայի Հանրապետությունում սիբիրյան երիտասարդության հանդիպման ժամանակ բարձրաձայնվեց միջազգային ֆորումի վերսկսման գաղափարը, որը 57 տարի առաջ միավորել էր ԽՍՀՄ և Մոնղոլիայի երիտասարդներին։ Նախորդ երկու տարիների ընթացքում հյուրընկալ Ալթայը հասցրել է դիմավորել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, երիտասարդ քաղաքական գործիչների և դիվանագետների:
1 / 5

«Մանժերոկ-2024» մեդիա ֆորումը Ալթայի Հանրապետությունում

2 / 5

Պետդումայի պատգամավոր Արտյոմ Տուրովը Ալթայի Հանրապետությունում «Մանժերոկ-2024» մեդիաֆորումում

3 / 5

«Մանժերոկ-2024» մեդիա ֆորումը Ալթայի Հանրապետությունում

4 / 5

«Մանժերոկ-2024» մեդիա ֆորումը Ալթայի Հանրապետությունում

5 / 5

«Մանժերոկ-2024» մեդիա ֆորումը Ալթայի Հանրապետությունում