Սասունիկ գյուղում 66-ամյա քաղաքացին հոսանքահարվել է էլեկտրական սյան վրա ու մահացել

Փրկարարները Ս. Ա․-ի դին իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում 66-ամյա քաղաքացին հոսանքահարվել է մոտ 5 մ բարձրության էլեկտրական սյան վրա ու մահացել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ օգոստոսի 25-ին` ժամը 09։32-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղում քաղաքացին էլեկտրական սյան վրա հոսանքահարվել է, նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Փրկարարները Ս. Ա․-ի դին իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Երևանի Խանջյան փողոցից դեպի Հերացի տանող թունելում բախվել են «Զիլն» ու «Օպելը». կա զոհ