Ռաֆայել Նադալն իր համար նոր մարզաձևում հաղթել է Ուիլ Սմիթին

Նադալը որոշել է ռիսկի չդիմել և չի մասնակցի US Open-ի խաղարկությանը, փոխարենը Իտալիայի հյուսիսում գտնվող Կոմո լճի մոտ թենիսիստը մասնակցել է սպորտի պատմության մեջ առաջին անգամ անցկացվող էլեկտրական նավակների ռալիին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Լեգենդար թենիսիստ Ռաֆայել Նադալը փորձել է իրեն նոր մարզաձևում։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։
Թենիսի գլխավոր մրցաշարերից մեկի (US Open) մեկնարկից առաջ 38-ամյա Նադալը որոշել է չմասնակցել մրցաշարին, քանի որ վնասվածքից հետո դեռ չի կարող լավագույն մակարդակով հանդես գալ:
Թենիսիստ Ռաֆայել Նադալը հայր է դարձել
Դրա փոխարեն նա մեկնել է Իտալիայի հյուսիսում գտնվող Կոմո լիճ ՝ մասնակցելու E1 Series էլեկտրական նավակների առաջին մրցաշարին։ Պրոֆեսիոնալ ավտոարշավորդների հետ իրենց ուժերն են չափել նաև աստղային հյուրեը։
Նադալի մրցակիցը եղել է դերասան Ուիլ Սմիթը։ Հաղթանակը տոնել է թենիսիստը։

«Որպես պրոֆեսիոնալ մարզիկ՝ ես լավ գիտեմ, թե ինչ նշանակություն ունեն թվացյալ աննշան քայլերը։ Նման նախաձեռնությունները տարածում են մաքուր ջրային տրանսպորտի գաղափարը, ինչը շատ կարևոր է մեր բնության համար»,– ասել է նա։

Հիշեցնենք, որ 2022 թվականի կեսերին Նադալը Ուիմբլոդոնի մրցաշարում լուրջ վնասվածք էր ստացել, դրանից հետո նա գրեթե հանդես չի եկել խոշոր մրցաշարերում: Այս տարի նա մասնակցել է «Ռոլան Գարոյին», որտեղ պարտվել է առաջին շրջանում։
Ռաֆայել Նադալը՝ Իսպանիայի վերջին 50 տարիների լավագույն մարզիկ