ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. 92 տարեկան հասակում մահացել է ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ականավոր երախտավոր, «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի գլխավոր կոնստրուկտոր Օլեգ Մամալիգան, ՌԻԱ Նովոստիին հայտնել են «Ռոստեխ» հոլդինգից։
«Ցավով տեղեկացնում ենք, որ 92 տարեկանում մահացել է «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգի գլխավոր կոնստրուկտոր Օլեգ Իվանովիչ Մամալիգան»,- ասվում է հաղորդագրությունում։
Մամալիգան իր ամբողջ աշխատանքային կյանքը նվիրել է Կոլոմենսկի մեքենաշինության կոնստրուկտորական բյուրոյին (ներառված է «Ռոստեխ» պետական կորպորացիայի «Բարձր ճշգրտության համալիրներում»), որը մշակել է «Իսկանդեր-Մ»-ը։ Բացի հայտնի հրթիռային համալիրից, Մամալիգան մասնակցել է խորհրդային առաջին հակատանկային հրթիռային «Շմել», «Մալյուտկա» համալիրների, միջմայրցամաքային «Գնոմ», մարտավարական «Տոչկա» հրթիռների և օպերատիվ-մարտավարական «Օկա», «Օկա-Ու» հրթիռային համալիրների մշակման աշխատանքներին։