ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Այսօր և վաղը կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 25-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում քամու արագությունը կհասնի 14-18մ/վ–ի։
Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել 3-5 աստիճանով։
Օգոստոսի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 33-35, գիշերը` 19-21 աստիճան տաքություն։ Երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։