Երևանում կիսակառույց շինության պատը փլուզվել է և ընկել ավտոմեքենայի վրա. վարորդը մահացել է

Փլուզման հետևանքով մահացածը 33 տարեկան է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik․ Երևանում կիսակառույց շինության պատը փլուզվել է և ընկել ավտոմեքենայի վրա, վարորդը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառռայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է օգոստոսի 25-ին ժամը 21:37-ին։ ՀԱյտնել են, որ Երևան քաղաքի Ղափանցյան փողոցում քամուց կիսակառույց շինության պատը փլուզվել է և ընկել ավտոմեքենայի վրա, ավտոմեքենայում կա քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
«Պարզվել է, որ կիսակառույց շինության պատը փլուզվել է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի (ծնված 1991 թ․) »,–ասված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ սահմանազատել են տարածքը։ Դեպքի վայրում է մեկնել նաև ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։