ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի կողմից Բելգորոդի մարզի Ռակիտնոյեի շրջանի գիշերային գնդակոծության հետևանքով զոհվել է 5 մարդ։ Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում անելով մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովին:
Բելգորոդի մարզպետը հրապարակել է Ռակիտնոյեի շրջանի գնդակոծության հետևանքների լուսանկարները
© Photo : Вячеслав Гладков
«Տասներկու խաղաղ բնակիչ է վիրավորվել, նրանցից վեցը ծանր վիճակում են։ Այդ թվում կա 16-ամյա մի աղջիկ, որը վիրահատությունից հետո գտնվում է մանկական մարզային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում», - գրել է մարզի ղեկավարը Telegram-ի իր ալիքում:
Բելգորոդի մարզպետը հրապարակել է Ռակիտնոյեի շրջանի գնդակոծության հետևանքների լուսանկարները։
© Photo : Вячеслав Гладков
Վնասվել է նաև 10 առանձնատուն, առանց գազի են մնացել Ռակիտնոյե ավանը, Բորիսպոլյե և Նովոլենինսկոյե գյուղերը։
Բելգորոդի մարզպետը հրապարակել է Ռակիտնոյեի շրջանի գնդակոծության հետևանքների լուսանկարները։
© Photo : Вячеслав Гладков
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես ՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։