Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. փրկարարները կնոջ դիակ են դուրս բերել ջրանցքից

Փրկարարներ. արխիվային լուսանկար
Իրավապահները պարզել են, որ կինը Արագածոտնի մարզի բնակիչ էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Փրկարարներն այսօր առավոտյան կնոջ մարմին են դուրս բերել Արագածոտնի մարզի Կոշ գյուղի վարչական տարածքով անցնող Արզնի-Շամիրամ ջրանցքից։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկանները պարզել են, որ ջրամբարից դուրս բերված կինը Արագածոտնի մարզի բնակիչ 67-ամյա Լալա Վ.-ն էր:
Դեպքի փաստով քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածի հատկանիշներով։
Մարմնի վրա բռնության տեսանելի հետքեր չեն հայտնաբերվել․ ՀՀ ՔԿ-ն՝ ՌԴ քաղաքացու մահվան մասին