ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Պակիստանի Բելուջիստան նահանգի Փիշին շրջանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 2 երեխա և 1 կին է մահացել, ևս 13 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, վիրավորվել են: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Dawn» թերթին։
Լրատվամիջոցի տվյալներով՝ ահաբեկչությունը տեղի է ունեցել շրջանի խոշոր շուկայի մոտակայքում։ Ինքնաշեն պայթուցիկ սարքը, որը տեղադրվել էր կայանված մոտոցիկլետում, գործարկվել է շրջանի ոստիկանության գլխավոր կոմիսարի տեղակալի գրասենյակի մոտ:
««Pishin Civil Hospital» -ի գլխավոր բժիշկ Վաքիլ Շիրանին հայտնել է, որ հիվանդանոց են տեղափոխվել պայթյունի հետևանքով մահացած երկու երեխաների մարմինները և 14 տուժածներ, այդ թվում` ծանր վիրավոր 2 ոստիկան, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցում», - գրում է թերթը:
Հիշեցնենք` Իրանի հետ սահմանին գտնվող Բալուջիստանում ահաբեկչական ակտիվությունն ուժեղացավ 2022 թվականից, երբ պակիստանյան «Թալիբան» շարժումը (արգելված է ՌԴ–ում) խզեց Պակիստանի իշխանությունների հետ ձեռք բերված «փխրուն խաղաղության» պայմանավորվածությունը։
Այս շրջանում ահաբեկչական հարձակումները, որպես կանոն, ուղղված են ոստիկանների և տեղի վարչակազմի աշխատակիցների դեմ։