Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ինչպես են ՌԴ զինծառայողները վերադառնում ուկրաինական գերությունից. տեսանյութ

Ռուսաստանն ուկրաինական գերությունից վերադարձրել է 115 զինծառայողի:
Sputnik
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսագրություն է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են զինծառայողները վերադառնում ուկրաինական գերությունից։
Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ուկրաինական գերությունից վերադարձրել է Կուրսկի մարզում գերեվարված 115 զինծառայողի: Փոխարենը Կիևի ռեժիմին է հանձնվել Ուկրաինայի զինված ուժերի 115 զինծառայող։
ՌԴ զինվորականներին գերությունից վերադարձնելու գործում մարդասիրական բնույթի միջնորդական ջանքեր է գործադրել ԱՄԷ-ն։