Զապորոժիեի ԱԷԿ-ում անջատվել է «Ֆերոսլավնայա-1» բարձրավոլտ էներգամատակարարման գիծը

Զապորոժիեի ԱԷԿ
Զապորոժիեի ԱԷԿ-ի բոլոր բլոկները այժմ գտնվում են «սառը կանգառի» վիճակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Զապորոժիեի ատոմակայանում այսօր անջատվել է 330 կՎ «Ֆերոսլավնայա-1» բարձրավոլտ էներգամատակարարման գիծը, ճառագայթային ֆոնը չի գերազանցում ֆոնային բնական արժեքները։ Այս հայտարարությունը տարածել է ԱԷԿ–ի մամուլի ծառայությունը։
«ԱԷԿ-ի սեփական կարիքները սնուցվում են 750 կՎ «Դնեպրովսկայա» գծից։ Անվտանգության պայմանների խախտումներ չեն արձանագրվել: Անձնակազմը պատրաստ է արձագանքման»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Ակժմ Զապորոժիեի ԱԷԿ-ի բոլոր բլոկները գտնվում են «սառը կանգառի» վիճակում, սարքավորումները սպասարկվում են անհրաժեշտ կանոնակարգերին համապատասխան ՝ ճառագայթային անվտանգության նորմերի խիստ հսկողությամբ։
ՌԴ զորքը վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Մեժևոյե բնակավայրը. ՊՆ
«Կայանում և հարակից տարածքում ճառագայթային ֆոնն անփոփոխ է և գտնվում է էներգաբլոկների բնականոն շահագործմանը համապատասխան մակարդակի վրա, չի գերազանցում բնական ֆոնային արժեքները», – նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։
ՄԱԳԱՏԷ-ն խոստացել է մասնագետներ ուղարկել. Պուտինը` Կուրսկի ԱԷԿ-ի մասին