Վոլգոգրադի մոտ հատուկջոկատայինները չեզոքացրել են 4 բանտարկյալի և ազատել պատանդներին

Ավելի վաղ ՌԴ Վոլգոգրադի մարզի թիվ 19 ուղղիչ գաղութի մի քանի կալանավորներ կարգապահական հանձնաժողովի նիստի ժամանակ պատանդներ էին վերցրել:
Sputnik
Վոլգոգրադի մարզում Ռոսգվարդիայի դիպուկահարները չեզոքացրել են չորս բանտարկյալների, որոնք պատանդառել էին աշխատանքային գաղութի աշխատակիցներին․ պատանդներն ազատ են արձակվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ռոսգվարդիայի մամուլի ծառայությանը։
«Վոլգոգրադի մարզում Ռոսգվարդիայի հատուկ ստորաբաժանումների դիպուկահարները չորս կրակոցով չեզոքացրել են չորս բանտարկյալի, որոնք պատանդ էին վերցրել գաղութի աշխատակիցներին։ Պատանդներն ազատ են արձակվել», - ասել են գերատեսչությունում:
Ավելի վաղ ՌԴ ՊԿԴԾ (Պատիժների կատարման դաշնային ծառայություն) մամուլի բյուրոն հայտնել էր, որ ՌԴ Վոլգոգրադի մարզի թիվ 19 ուղղիչ գաղութի մի քանի կալանավորներ պատանդներ են վերցրել կարգապահական հանձնաժողովի նիստի ժամանակ, կան տուժածներ: Ռուսաստանի ՔԿ-ն հարուցել է քրեական գործ։
Մարզպետի տեղեկություններով՝ հիվանդանոց են տեղափոխվել ՊԿԴԾ չորս տուժած աշխատակիցներ։