Թուրք ուժայիններն ավելի քան 6 տասնյակ մարդու են ձերբակալել «Իսլամական պետություն»* ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու կասկածով։
«Հինգ օր տևած գործողությունների շրջանակում 65 մարդ է ձերբակալվել», – X սոցցանցում գրել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիկայան։
Ձերբակալություններ են տեղի ունեցել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Մերսինում։
*«Իսլամական պետությունը» (ԻՊ) Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն է։