ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով, և ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին»,– ասված է հաղորդագրությունում։
Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։
Հիշեցնենք` Պուտինը Բաքու էր մեկնել օգոստոսի 18-ին։ Հաջորդ օրը նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նեղ կազմով բանակցությունների ժամանակ ասել էր, որ նախատեսում է Նիկոլ Փաշինյանին պատմել Բաքվում կայացած բանակցությունների արդյունքների մասին։