Մարտունի-Վաղաշեն ճանապարհին բախվել են Ford–ն ու VAZ–ը. կան տուժածներ, մեկի վիճակը ծանր է

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում` Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհին, այսօր բախվել են «Ford» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, կա 3 տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ վթարի մասին ահազանգը Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ժամը 15:21-ին: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Ford» մակնիշի ավտոմեքենան
Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը «VAZ» մակնիշի ավտոմեքենայի 55–ամյա վարորդը (Ռ. Հ.), 25-ամյա ուղևոր Ծ. Հ.-ն և «Ford» մակնիշի ավտոմեքենայի 38–ամյա ուղևոր Ա. Գ.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից։
«Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ Ռ. Հ.-ի և Ծ․ Հ.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Ա․ Գ.-ինը՝ ծանր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։
Վթար Ճամբարակի ճանապարհին․ վարորդը մահացել է, ուղևորներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է