Մահացել է լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը

Հովհաննես Պապիկյանը 79 տարեկան էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Մահացել է լրագրող, հրապարակախոս, Հայաստանի գրողների միության և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Հովհաննես Պապիկյանը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը` նշելով, որ վերջին շրջանում Պապիկյանն առողջական խնդիրներ ուներ:
Նշենք, որ Պապիկյանն աշխատել է ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, հեռուստատեսությունում։ Աշխատել է նաև որպես Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար:
Մի քանի վավերագրական ‌‎ֆիլմերի հեղինակ է («Ոգու հերկը», «Իրիկնահացի հրավեր», «Մասունքներ»)։
Մահացել է գրականագետ Սերժ Սրապիոնյանը
Վերջին տարիներին նա հանդես էր գալիս իր հայտնի «Բարի գիշերից առաջ» հոդվածաշարով:
Հովհաննես Պապիկյանը դեկտեմբերի 1–ին կդառնար 80 տարեկան։