3 կգ մարիխուանա, 32 բույս. ոստիկանությունը Վաղարշապատում հայտնաբերել է կանեփի այգի

31 ամյա բնակիչը կանեփ է ցանել տնամերձ հողամասի ակնհայտ տեսանելի մասում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik․ Վաղարշապատ քաղաքի 31 ամյա բնակչի մոտ հայտնաբերել են գրեթե 3 կգ մարիխուանա, իսկ այգում` կանեփի 32 բույս։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կանփը ցանված է եղել տնամերձ հողամասի ակնհայտ տեսանելի մասում։
«Հողամասում հայտնաբերվել է կանեփի 32 բույս, իսկ ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ 31-ամյա երիտասարդը ներկայացրել է 2 փաթեթ մարիխուանա` ընդհանուր 2950 գրամ քաշով»,– ասված է հաղորդագրությունում:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Մարիխուանան վտանգավոր է, հատկապես դեռահասների համար․ նոր ուսումնասիրություն ԱՄՆ-ում