«Զորաց քարերի» մոտ կտեղադրվի մոդուլային շենք` զբոսաշրջիկների սպասարկման նպատակով

Հուշարձան այցելող զբոսաշրջներն այսօր հնարավորություն չունեն պատշաճ սպասարկվելու հուշարձանի տարածքում, այդ նպատակով Պատմամակութային արգելոց–թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը հանդես է եկել նախաձեռնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական տարածքում գտնվող «Զորաց քարեր» հուշարձանի մոտ կտեղադրվի մոդուլային շենք։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Հայկի ծնունդն աստղային վերածնունդ է. աստղաթափը Քարահունջ էր բերել բազմաթիվ զբոսաշրջիկների
Նախաձեռնությունը «Պատմամակութային արգելոց–թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ինն է։
«Որոշման ընդունմամբ հնարավոր կլինի մոդուլային շարժական շենքի տեղադրումը այդ հողատարածքում՝ դրանում տեղակայելով տոմսավաճառի, հուշանվերների վաճառքի կրպակները` բուկլետներ, բացիկներ, այլ գրականություն, հուշարձանի բնույթին համապատասխան հուշանվերներ վաճառելու համար, ինչպես նաև սանհանգույցը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Նշվում է, որ հուշարձան այցելող զբոսաշրջիկների սպասարկումն ապահովող կառույցի և ենթակառուցվածների բացակայությունը հնարավորություն չի տալիս պատշաճ կազմակերպել դրանց սպասարկումը։
Մոդուլային այս շենքի տեղադրմամբ հնարավոր կլինի առավել հանրահռչակել հուշարձանը, ապահովել զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք և ներգրավել ֆինանսական լրացուցիչ միջոցներ հուշարձանի պահպանության, օգտագործմանն առնչվող միջոցառումների, տարածքը և շրջակայքը բարեկարգ պահելու աշխատանքների իրականացման համար:
Հայաստանի էներգետիկ և սուրբ վայրերը. ի՞նչ են պատմում դրանց մասին