Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հզբոլլահի» ենթակառուցվածքներին

Իսրայելցի զինվորական
ՑԱԽԱԼ–ը հարվածներ է հասցրել ռազմական շինություններին և զենքի պահեստների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (Ցախալ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հզբոլլահ» շարժման` Լիբանանի հարավում գտնվող ենթակառուցվածքներին։
«Իսրայելի ՌՕՈւ–ն գիշերը Լիբանանի հարավում գտնվող ավելի քան 10 տարբեր շրջաններում հարվածներ է հասցրել «Հզբոլկահի» ահաբեկչական կառույցներին», – ասվում է Telegram–ում հրապարակած հաղորդագրության մեջ։
ՑԱԽԱԼ–ում հավելել են, որ հարվածներ են հասցվել զենքի պահեստներին, ռազմական շինություններին և արձակման կայանքին։
ՑԱԽԱԼ-ը հաստատել է, որ պաղեստինցի գեներալի եղբայրը սպանվել է Լիբանանում
Հիշեցնենք` իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվեց 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողություններից հետո։ Իսրայելական բանակն ու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մարտիկներն ամեն օր գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանի երկայնքով։ Լիբանանի ԱԳՆ-ի տվյալներով՝ մոտ 100 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Իսրայելի կողմից գնդակոծությունների պատճառով: Իսրայելական կողմը հայտնել է, որ նմանատիպ իրավիճակում է հայտնվել Իսրայելի հյուսիսի շուրջ 80 հազար բնակիչ:
Լիբանանի տնտեսական վիճակն արտակարգ դրության ռեժիմ է պահանջում. ֆինանսների նախարար