ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումների և աղբյուրների կանխարգելման նպատակով արգելվում է բոլոր տեսակի կրծողների և բոլոր տեսակի պրիմատների ներմուծումը և տարանցիկ փոխադրումը Հայաստանի Հանրապետության տարածքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերթի և անվտանգության տեսչական մարմինը։
Այս որոշումն ուժի մեջ է օգոստոսի 21-ից սկսած։
Սահմանափակումը կտևի մինչև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պարզաբանումների հարապարակումը։
Հիշեցնենք, որ Հայաստանում մինչ օրս կապիկ ծաղիկ հիվանդությունով վարակման որևէ դեպք չի գրանցվել։ Մասնագետները նշում են, որ այս տարածաշրջանում դրանով վարակման ռիսկը ցածր է։
Այս հիվանդության վարակը փոխանցվում է սեռական ճանապարհով, հիվանդ կենդանու մորթի, կամ դրա միսն ուտելու ժամանակ։ Այս հիվանդությունով վարակման ռիսկի գոտի են համարվում աֆրիկյան երկրները` Կոնգոն, Ուգանդան, Ռուանդան։