Ավտովթար Ջրվեժ գյուղում. 61-ամյա մոտոցիկլավարը մահացել է հիվանդանոցում

Հիվանդանոց
Մոտոցիկլավարը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում բախվել են «Օպել» մակնիշի մեքենան և մոտոցիկլետը, 61-ամյա մոտոցիկլավարը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
«ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը ժամը 9։33 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1963 թ. ծնված Արմեն Վ.-ին, որը հիվանդանոցում մահացել է»,– ասված է հաղորդագրությունում։
Վթարը տեղի է ունեցել Ջրվեժ գյուղի Եղնիկների այգի կոչվող տարածքում։
Կատարվում է նախաքննություն:
Շղթայական վթար Արտաշատում. տուժածներից 2-ը երեխաներ են