Երևանի Ամիրյան փողոցի 4 հարկանի շենքերից մեկի տանիքից ծուխ էր նկատվում, դեպքի վայր են ժամանել ՆԳՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Ահազանգ է ստացվել, որ Ամիրյան 5 հասցեում գտնվող 4 հարկանի շենքի տանիքից, ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական 2 հաշվարկ և ավտոսանդուղք»,- նշեց Սարգսյանը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հրդեհ չի եղել։ Պարզվել է, որ շենքի առաջին հարկում տեղակայված ռեստորանի ծխատարից դուրս եկող ծուխը թողել է հրդեհի տպավորություն։