ԱԴԾ աշխատակիցները Չիտայում իր իսկ տնից բերման են ենթարկել ուկրաինական ազգային գումարտակների հավաքագրողին։
Ուժայինները պարզել են, որ հավաքագրումից բացի, տղամարդը ռազմական բնույթի տեղեկություններ է հավաքել, կատարել ահաբեկչական կազմակերպություններից իր համակարգողների առաջադրանքներն ու հակակառավարական գրություններ գրել քաղաքի շենքերի վրա։
Կասկածյալի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ահաբեկչական գործունեությանը մասնակցելու և աջակցելու, ինչպես նաև պետական դավաճանության հոդվածներով։