ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հնդկաստանի Անդհրա Պրադեշ նահանգի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի, տուժածների թիվը` 41-ի։ ՏԵղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հնդկական NDTV –ին։
Ավելի վաղ «Times of India»–ն, հղում անելով տեղի իշխանություններին, հայտնել էր, որ պայթյունի հետևանքով 18 մարդ է տուժել, իսկ «Indian Express»–ը, հղում անելով ոստիկանությանը, տեղեկացրել էր, որ պայթյունի հետևանքով 7 մարդ է մահացել։
Հեռուստաալիքի տվյալներով` պայթյունը տեղի է ունեցել Աչուտապուրամի հատուկ տնտեսական գոտում։
Ինչպես նշում են ԶԼՄ- ները, պաշտոնյաները ենթադրում են, որ պայթյունի պատճառը կապված է էլեկտրականության հետ, ռեակտորի հետ կապ չունի:
Նշվում է, որ հրդեհը մարելու համար գործարկվել է վեց հրշեջ մեքենա, իսկ մարդկանց փրկելու համար կանչել են տարերային աղետների արձագանքման ազգային ուժերին: