ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Հայաստանում օգոստոսի 1-20-ն ընկած ժամանակահատվածում ջրծաղիկով վարակման 336 դեպք է գրանցվել, իսկ հուլիսին` 1245 դեպք։ Բուժառուների մոտ 80 տոկոսը մինչև 18 տարեկան անձինք են։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը` անդրադառնալով Հայաստանում վարակիչ հիվանդություններին։
«Ջրծաղիկի պատվաստանյութն այս տարվանից կներդրվի փուլային տարբերակով, սկզբում կիրականացվի 1 տարեկան երեխաների, նախազորակոչային տարիքի երիտասարդների շրջանում։ 2027 թվականից էլ կիրականացվի ըստ օրացույցի` 1 տարեկանների և 4-6 տարեկանների շրջանում, այսինքն` 1 տարեկաններին առաջին դոզան կտրամադրվի, իսկ 4-6 տարեկաններին` 2-րդ»,– ասաց Աթոյանը։
Համեմատության համար մասնագետը նշեց, որ 2023 թվականի հուլիս ամսին մոտ 1220 դեպք է գրանցվել։