Իրանում ուխտավորների տեղափոխող ավտոբուս է շրջվել. կա 28 զոհ, 23 վիրավոր

Ավտոբուսում 53 պակիստանցի ուխտավոր է եղել, որոնցից մահացել է 11 կին և 17 տղամարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Իրանում Արբաին արարողությանը մասնակցելու համար Պակիստանից Իրաք ուղևորված շիական ուխտավորներով լի ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է Իրանի պետական հեռուստաընկերությունը։
Հաջի ընթացքում Մեքքայում արդեն հազարից ավելի ուխտավոր է մահացել
Նշվում է, որ 28 մարդ մահացել է, 23–ը` տուժել։
ՃՏՊ–ն տեղի է ունեցել Դեհշիր–Թաֆթ մայրուղում` Յազդ նահանգի մոտ։ Տուժածներից 14-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ավտոբուսում 53 պակիստանցի ուխտավոր է եղել, մահացածներից 11–ը կին են, իսկ 17–ը` տղամարդ։
Յազդի ոստիկանապետ, գնդապետ Հաջի Դեհաբադին հայտնել է, որ, նախնական տվյալներով, վթարի պատճառ է հանդիսացել շարժիչի անսարքությունը։
Մեքքա տանող ճանապարհին ուխտավորների ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան զոհեր
Արբաինը Իմամ Հուսեյնի նահատակության 40-րդ օրն անցկացվող ոգեկոչում է, որը 72 ուղեկցողի հետ զոհվել է խալիֆ Յազիդի բանակի հետ անհավասար պայքարում։ Արբաինի արարողությունն այս տարի տեղի կունենա օգոստոսի 25-ին։