ՀՀ–ում մի քանի օր անձրև չի գա, օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Երևանյան ամառ
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կարող է հասնել +36–ի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Այսօր և առաջիկա երկու օրերին Հայաստանում անձրև չի գա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Եղանակի տեսություն
Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 34-36, գիշերը` 21-23 աստիճան տաքություն։