Գյումրիում հարգել են ռուս–թուրքական պատերազմներում զոհված հերոսների հիշատակը

Գյումրիում հարգել են ռուս–թուրքական պատերազմներում զոհված հերոսների հիշատակը
Միջոցառումը տեղի է ունեցել «Պատվո բլուր» հուշահամալիրի մոտ՝ ի հիշատակ ռուսական բանակի 240 սպաների, որոնք զոհվել են երեք պատերազմների ժամանակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Գյումրիում հարգել են ռուս–թուրքական պատերազմներում զոհված հերոսների հիշատակը։ Այդ մասին հայտնում է Հայաստանում Ռուսական տունը:
Գյումրիում հարգել են ռուս–թուրքական պատերազմներում զոհված հերոսների հիշատակը
Ամեն տարի Գյումրիի Ռուսական տունը ՌԴ գլխավոր հյուպատոսության, Լենինականի սահմանապահ ջոկատի, 102–րդ ռազմաբազայի և տեղի հասարակական կազմակերպությունների հետ համատեղ հավաք է անցկացնում «Պատվո բլուր» հուշահամալիրի մոտ՝ ի հիշատակ ռուս–թուրքական պատերազմների (1828, 1855 և 1877–1878 թթ.) ժամանակ զոհված ռուսական բանակի 240 սպաների:
Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության հյուպատոս–խորհրդական Յուրի Կովալկոն իր խոսքում նշեց, որ ռուսական կայսրության սպաների հիշատակը հավերժացնող այս հուշահամալիրը ռուս–հայկական դարավոր բարեկամության ևս մեկ ապացույց և խորհրդանիշ է:
Մեկ րոպե լռությունից հետո Տիմոֆեյ քահանա Ղազարյանը պատարագ մատուցեց ի հիշատակ հայկական հողում իրենց հանգրվանը գտած ռուս զինվորների:
Գյումրիում հարգել են ռուս–թուրքական պատերազմներում զոհված հերոսների հիշատակը
Հանդիսավոր հավաքին ներկա էին նաև ՌԴ ԱԴԾ սահմանապահ ջոկատին կից դպրոցի պատանի սահմանապահները և «Ռուսկի միր» ՀԿ–ի անդամները:
Միջոցառման ավարտին հուշահամալիրի մոտ ծաղկեպսակներ տեղադրվեցին և ծաղիկներ խոնարհվեցին:
Գյումրիում հարգել են ռուս–թուրքական պատերազմներում զոհված հերոսների հիշատակը