ՑԱԽԱԼ-ը հաստատել է, որ պաղեստինցի գեներալի եղբայրը սպանվել է Լիբանանում

Հարվածը հասցվել է Լիբանանի հարավում՝ Իսրայելի ՌՕՈւ–ի ինքնաթիռով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հաստատել է Լիբանանի տարածքում Խալիլ Հուսեյն Ալ-Մաքդահի ոչնչացումը։ Վերջինս «Քաթաիբ շուհադ Ալ-Աքսա» բրիգադից էր, աշխատում էր լիբանանյան «Հզբոլլահ» շարժման և իրանական ԻՀՊԿ-ի համար: Տեղեկությունն այսօր հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
Սպանվածը «Քաթաիբ շուհադ Ալ-Աքսա» բրիգադի գեներալ Մունիր Ալ-Մաքդահի եղբայրն էր։
ՑԱԽԱԼ-ի վարկածով՝ Խալիլը մասնակցել է ահաբեկչությունների կազմակերպմանը, զբաղվել Հորդանան գետի արևմտյան ափի տարածքում ահաբեկչության համար նախատեսված զենքի և միջոցների մաքսանենգությամբ, ինչպես նաև նույն շրջանում զբաղվել է զինյալների հավաքագրմամբ:
Իսրայելի բանակը հայտարարել է «Հզբոլլահի» հատուկ գումարտակի հրամանատարի ոչնչացման մասին
Ավելի վաղ լիբանանյան իրազեկ աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր Լիբանանի հարավում գտնվող Սայդում իսրայելական հարվածի հետևանքով Խալիլ Հուսեյն Ալ-Մակդակի մահվան մասին:
Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Իսրայելական բանակն ու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մարտիկներն ամեն օր սահմանի երկայնքով գնդակոծում են միմյանց դիրքերը։ Լիբանանի ԱԳՆ-ի տվյալներով՝ Իսրայելի գործողությունների պատճառով երկրի հարավում մոտ 100 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները:
Իսրայելական կողմը հայտնել է, որ նման իրավիճակում է հայտնվել երկրի հյուսիսի մոտ 80 հազար բնակիչ։
Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանի հարավում «Հզբոլլահի» զինապահեստին հարվածելու մասին