Ուկրաինայի հարձակման հետևանքով Բելգորոդի մարզում 4 խաղաղ բնակիչ է վիրավորվել

Ուկրաինայի հարձակման հետևանքները
Ուկրաինական զորքերը տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, պարբերաբար գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հետևանքով Բելգորոդի մարզում 4 խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:

«Բելգորոդի մարզի երեք բնակավայրեր է հարձակման ենթարկվել։ Վիրավորվել է 4 խաղաղ բնակիչ։ Օկտյաբրսկի ավանում անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով երեք տղամարդ է վիրավորվել: Բարոտրավմաներով և բեկորային տարբեր վնասվածքներով տուժածները դիմել են Օկտյաբրսկի կենտրոնական հիվանդանոց։ Առաջին բուժօգնություն ստանալուց հետո նրանք տեղափոխվել են Բելգորոդ՝ տեղում հետագա բուժման համար», - գրել է Գլադկովը Telegram–ում:

Պաշտոնյան հավելել է, որ Բելգորոդի մարզի Յասնիե Զորի գյուղի գնդակոծության հետևանքով վիրավորված տղամարդը գլխի, ձեռքերի և ոտքերի բեկորային վնասվածքներ է ստացել: Նա տեղափոխվել է Յասնոզորենսկի ամբուլատորիա, որտեղից առաջիկայում կտեղափոխվի Բելգորոդ հիվանդանոց։
Գլադկովի տվյալներով՝ Օկտյաբրսկի ավանում սոցիալական օբյեկտ և երկու մարդատար ավտոմեքենաներ են վնասվել։ Յասնիե Զորիում վնասվել է վարչական շենքը։ Շեբեկինոյի Զիբորովկա գյուղի գյուղատնտեսական ձեռնարկության տարածքում ԱԹՍ–ն գրոհել է տրակտորը և մարդատար ավտոմեքենան։ Տրանսպորտային միջոցները վնասվել են:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։