Երևանում տաքսու վարորդն ատրճանակով սպառնացել է ուղևորին և 1400 դրամ վերցրել

Տաքսի
Երևանի 33-ամյա բնակիչը հայտնաբերվել է Բաբաջանյան փողոցի բակերից մեկում և տեղափոխվել ոստիկանության բաժին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik․ Երևանում տաքսու վարորդն ատրճանակով սպառնացել է ուղևորին և նրանից գումար վերցրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 19-ին։ Մի քաղաքացի ժամը 23.40-ին զանգել է ոստիկանություն և ասել, որ «Տոյոտա» մակնիշի տաքսի մեքենայի վարորդը 400 մետրի համար իրենից 1800 դրամ է պահանջել։ Ուղևորը հրաժարվել է այդ գումարը տալ, սակայն վարորդը գնացել է ուղևորի տուն և ատրճանակի սպառնալիքով վերցրել 1400 դրամը:
Ոստիկանները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա Երևանի 33-ամյա բնակիչ է, որին այս գիշեր հայտնաբերել են Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակում, ձերբակալել և տեղափոխել Շենգավիթի բաժին:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ:
Հանգամանքները պարզվում են: