Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ–ի գնդակոծության հետևանքով Դոնեցկում հղի կին է մահացել, տուժել է ևս 10 մարդ

Ավելի վաղ քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Դոնեցկի Պետրովսկի շրջանում գտնվող ավտոկանգառը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Ուկրաինայի զինուժի կողմից Դոնեցկ քաղաքի Պետրովսկի շրջանի գնդակոծության հետևանքով մահացել է հղի կին։ Բացի այդ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 10 մարդ, այդ թվում ՝ երկու երեխա, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինին։
«Կիևի ագրեսիայի հետևանքով այս ժամի դրությամբ զոհվել է մեկ մարդ, տասը խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու երեխա, տուժել են», - ասված է Պուշիլինի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Պուշիլինի տվյալներով՝ հղի կինը մահացել է Դոնեցկի Պետրովսկի շրջանի գնդակոծության հետևանքով, իսկ երկու աղջիկ, երեք կին և հինգ տղամարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Բոլոր տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն։
Դոնբասը գնդակոծվել է. վիրավորվել են 9 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ
Բացի այդ, գնդակոծության հետևանքով վնասվել է երթուղային ավտոբուսներից մեկը։
«Ուկրաինայի զինված ուժերի կողմից չորս զինված հարձակում է իրականացվել, արձակվել է 155 մմ տրամաչափի փողային հրետանու մոտ 10 զինամթերք»,-ամփոփել է Պուշիլինը:
Պետրովսկի շրջանը գտնվում է Դոնեցկի արևմտյան մասում և քաղաքի կենտրոնից ամենահեռու թաղամասն է։ 2014 թվականից, երբ ԴԺՀ-ն անկախություն հռչակեց Կիևից, այդ շրջանը պարբերաբար գնդակոծվում է ուկրաինացի ուժայինների կողմից: