Ռեկորդային մաքսանենգություն. տղամարդիկ փորձել են Ֆրանսիայից 2.5 մլն եվրո տեղափոխել Թուրքիա

Եվրո
Ձերբակալվածները 32 և 39 տարեկան ալժիրցիներ են, որոնք ներկայացել են որպես վաճառականներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ֆրանսիացի սահմանապահները Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայանում երկու տղամարդու են ձերբակալել, որոնք փորձել են 2.4 մլն եվրո տեղափոխել ճամպրուկով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով BFMTV հեռուստաալիքին։
Նշվում է, որ սա այդ օդանավակայանում երբևէ առգրավված ամենամեծ կանխիկ գումարն է։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին։ Ավելի քան 2 մլն եվրոն հայտնաբերվել է Ստամբուլի չվերթին սպասող երկու տղամարդկանց մոտ, թղթադրամների մի մասը շվեյցարական ֆրանկ է եղել։ Դատախազությունը քննություն է սկսել։
Պարզվել է, որ ձերբակալվածները 32 և 39 տարեկան ալժիրցիներ են, որոնք ներկայացել են որպես գործվածքեղեն վաճառողներ։ Նրանց ձերբակալել են չհայտարարագրված դրամական միջոցներ երկրից դուրս բերելու և տեղափոխման միջոցով փողերի լվացման կասկածով։ Այժմ նրանք գտնվում են Պետական ֆինանսների հետ կապված խարդախության դեմ պայքարի ազգային վարչության (ONAF) շենքում։
Առանց մաքսատուրքի ներմուծման պայմանները կրկին փոխվում են. ՀՀ կառավարության որոշումը