ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. ՌԴ Կուրսկի մարզ Ուկրաինայի ներխուժումից հետո Կիևի հետ բանակցություններ չեն կարող լինել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«ՌԴ նախագահը շատ հստակ ասաց, որ Կուրսկի մարզի վրա հարձակումներից, նույնիսկ ոչ թե հարձակումից, այլ Կուրսկի մարզի տարածք ներխուժումից հետո բանակցությունների մասին խոսք լինել չի կարող։ Նաև, նախագահն ասաց շատ կարևոր արտահայտություն, որին ես ուշադրություն կդարձնեի․ «Մենք, անշուշտ, այս իրավիճակի գնահատականը կտանք մի փոքր ուշ»,-ասել Է Լավրովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, տեսանյութը հրապարակվել է վերջինիս Telegram-ալիքում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին ժամը 5:30-ին Ուկրաինայի զինված ուժերի մինչև հազար հոգանոց ստորաբաժանումներն անցել են հարձակման՝ Կուրսկի մարզում տարածք գրավելու նպատակով: Նրանց առաջխաղացումը դեպի ՌԴ տարածքի խորքը դադարեցվել է։
Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և ուկրաինական դիվերսիոն-հետախուզական կազմավորումների կողմից ահաբեկչությունների սպառնալիքները կանխելու համար գործում է հակաահաբեկչական գործողության ռեժիմ: