Մահացել է ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Ֆիլ Դոնահյուն

Ֆիլ Դոնահյուն. Արխիվային լուսանկար
Հենց Ֆիլ Դոնահյուն է 80-ականներին հեռուստակամուրջներ անցկացրել ԽՍՀՄ-ի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի– Sputnik. 88 տարեկանում մահացել է ամերիկացի հեռուստահաղորդավար Ֆիլ Դոնահյուն: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով նրա հարազատների հայտարարությունը։
Հաղորդավարը մահացել է տանը՝ շրջապատված իր ընտանիքով։ Հարազատները նշել են, որ նա մահացել է երկարատև հիվանդության հետևանքով։
Դոնահյուն, որի հաշվին ԱՄՆ հեռուստատեսության ակադեմիայի Emmy-ի մի քանի մրցանակներ կան, համարվում է հանդիսատեսի մասնակցությամբ ստուդիայում նկարվող ցերեկային թեմատիկ թոք-շոուների հիմնադիրը։
Ֆիլ Դոնահյուն. Արխիվային լուսանկար
Ֆիլ Դոնահյուի շոուն ժամանակին եղել է հեռուստատեսության ամենաազդեցիկներից մեկը։ Այն հեռարձակվել է ռեկորդային 29 տարի՝ մինչև 1996 թվականը:
Հենց նա էր, որ 80-ականներին ԽՍՀՄ-ի հետ անցկացրեց հեռուստակամուրջներ, նրա գործընկերը լրագրող Վլադիմիր Պոզներն էր:
1987 թվականին Դոնահյուն այցելել է ԽՍՀՄ, այցի ընթացքում նրա ձայնագրած հաղորդումները հետագայում ցուցադրվել են նաև խորհրդային հեռուստատեսությամբ։
Լրագրողը ավարտել էր հեռուստատեսային կարիերան 2002 թվականին։