ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն հուլիսին արձանագրել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 294 դեպք, որի հետևանքով կիրառել է շուրջ 137 մլն դրամի չափով տուգանք։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Արձանագրված խախտումներից 13 դեպքով 13 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 61.4 մլն դրամի չափով:
Տուգանվածների թվում են նաև «Ֆլեշ» (10 մլն դրամ) «Ռան օիլ» (13 881 531 դրամ) ընկերությունները, «Էվրիկա» սուպերմարկետը (10 000 000 դրամ), «Մագնիս» մթերային խանութը (6 246 380 դրամ)։