ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. ՄԱԿ-ում Լիբանանի ներկայացուցչությունը բողոք է ներկայացրել իր երկրիօդային տարածքում ձայնային պատնեշի հաղթահարմամբ իսրայելական ռազմաօդային ուժերի ինքնաթիռների զորավարժությունների հիմքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Լիբանանի ազգային NNA գործակալությունը:
«Նման գործողությունները Լիբանանի ինքնիշխանության, օդային տարածքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2006 թվականի 1701–րդբանաձևի ակնհայտ խախտումներ են՝ ի հավելումն զանգվածային պատժի հետ կապված մի շարք միջազգային մարդասիրական օրենքների, որոնց խախտմամբ Իսրայելը բնակչությանը ենթարկում է տեռորի», - մշտական ներկայացուցչության ուղերձն է մեջբերում գործակալությունը։
Իսրայելական ինքնաթիռները պարբերաբար խախտում են Լիբանանի օդային տարածքը և գերցածր բարձրությամբ՝ բնակավայրերի վրա, հաղթահարում ձայնային պատնեշներ՝ նմանակեղծելով հզոր պայթյունների ձայներ, ինչն անհանգստություն է առաջացնում բնակչության շրջանում: