Չարլզ 3-րդն աշխատանքից ազատել է արքայազն Էնդրյուի անվտանգությանը. ո՞րն է պատճառը

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը. Արխիվային լուսանկար
Բուքինգհեմյան պալատն ավելի վաղ հայտարարել էր, որ արքայազն Էնդրյուին զրկել են պատվավոր զինվորական կոչումներից և թագավորական հովանավորությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը աշխատանքից ազատել է իր կրտսեր եղբոր՝ արքայազն Էնդրյուի անվտանգության աշխատակիցներին, որպեսզի ստիպի նրան լքել իշխող դինաստիային պատկանող Թագավորական առանձնատունը, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով բրիտանական ԶԼՄ-ներին։
«Արքայազն Էնդրյուի վրա կրկին ճնշում է գործադրվում՝ լքելու Թագավորական օթյակը այն բանից հետո, երբ թագավորը աշխատանքից ազատեց անվտանգության 10 աշխատակիցներից բաղկացած նրա թիմին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ թագավորը երկար ժամանակ փորձում էր ստիպել կրտսեր եղբորը լքել առանձնատունը, որտեղ մինչ այժմ նա ապրում է նախկին կնոջ՝ Սառա Ֆերգյուսոնի հետ։
Բրիտանացի արքայազն Էնդրյուն սկանդալային համբավ է ձեռք բերել այն բանից հետո, երբ իրավապաշտպան Վիրջինիա Ջիուֆրը նրան բռնաբարության մեղադրանքներ էր ներկայացրել։ Նա պնդում էր, որ Յորքի դուքսը բռնաբարել է իրեն Լոնդոնում, երբ նա 17 տարեկան է եղել:
Անցյալ տարվա մարտին լրատվամիջոցները գրել էին, որ արքայազն Էնդրյուն փոխհատուցում է վճարել Ջիուֆրին, և դատավարությունը դադարեցվել է, սակայն իր մեղքը չի ընդունել։ Մեղադրանքների և դրան հաջորդած դատավարության պատճառով առաջացած սկանդալի ֆոնին Բուքինգհեմյան պալատը հայտարարեց, որ արքայազն Էնդրյուին զրկել են պատվավոր զինվորական կոչումներից և թագավորական հովանավորությունից:
Խեղճ արքայազն. Բրիտանիայում նրան ուզում են զրկել ժառանգությունից, իսկ Ամերիկայում՝ վիզայից