ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. ՀՀ Արարատի մարզի Արգավանդ գյուղում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով կահույքի երկու արտադրամաս է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ հրդեհի մասին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել օգոստոսի 17-ին, ժամը 02:14-ին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և տարբեր ստորաբաժանումների հերթապահ խմմբերըհերթապահ խմբերը:
Պարզվել է, որ Արգավանդ գյուղի Սուրբ Սարգիս փողոցի տներից մեկի բակում այրվում են կահույքի արտադրամասեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։40-ին, մարվել՝ 05։09-ին։ Այրվել են կահույքի 2 արտադրամաս, որոնցից մեկն ամբողջությամբ (մոտ 110 քմ), մյուսը` (մոտ 120 քմ) մասնակի:
Այրվել է նաև հարակից տան տանիքը՝ մոտ 70 քմ, ջերմահարվել է տան սանհանգույցը (մոտ 3 քմ), 2 ննջասենյակ՝ մասնակի (յուրաքանչյուրը 20 քմ) և պատշգամբը՝ գույքով (մոտ 15 քմ)։