Իսրայելի բանակը հայտարարել է «Հզբոլլահի» հատուկ գումարտակի հրամանատարի ոչնչացման մասին

Իսրայելական բանակը հայտնում է, որ գործողությունն անցկացվել է Սուր քաղաքի շրջանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի հարավում ոչնչացրել են «Հզբոլլահ» շարժման «Ռադվան» հատուկ նշանակության գումարտակի հրամանատարին: Այս մասին ասվում է Իսրայելի բանակի (ՑԱԽԱԼ) Telegram ալիքում։
«Այսօր, ավելի վաղ, Սուր քաղաքի շրջանում Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Հուսեյն Իբրահիմ Քասեբին՝ «Հզբոլլահի» կազմում գործող «Ռադվան» ուժերի հրամանատարին», -ասված է հաղորդագրության մեջ:
Իսրայելա–լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Իսրայելական բանակն ու լիբանանյան «Հզբոլլահ» շիա շարժման մարտիկները սահմանի երկայնքով ամեն օր գնդակոծում են միմյանց դիրքերը։
Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանի հարավում «Հզբոլլահի» զինապահեստին հարվածելու մասին
Լիբանանի ԱԳՆ-ի տվյալներով՝ երկրի հարավում մոտ 100 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները՝ Իսրայելի կողմից գնդակոծությունների պատճառով: Իսրայելական կողմը հայտնել է, որ նման իրավիճակում է հայտնվել նաև Իսրայելի հյուսիսի շուրջ 80 հազար բնակիչ: