Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել Է ԵԱՏՄ շրջանակում համագործակցելու հեռանկարները

Մհեր Գրիգորյանն ընդունել է Մեհդի Սոբհանիին
Զրուցակիցները քննարկել են հայ–իրանական հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի հետ քննարկել Է ԵԱՏՄ շրջանակում համագործակցելու հեռանկարները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարներին: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին»,– ասված է հաղորդագրությունում:
ԵԱՏՄ–ի հետ համաձայնագիրը կարող է 30-40%–ով ավելացնել գործարքների ծավալը. Իրանի ԱԳՆ
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի կառավարությունը հավանություն է տվել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին օրինագծի ստորագրմանը և այն ներկայացրել խորհրդարան: Իրանի հետ ազատ առևտրի մասին որոշումներ են ընդունվել նաև Ռուսաստանում և Հայաստանում։
Ըստ մասնագետների՝ Իրանի հետ նոր համաձայնագիրը թույլ կտա 5-7 տարվա ընթացքում մատակարարումները հասցնել տարեկան 18-ից մինչև 20 միլիարդ դոլարի` 2022 թվականին գրանցված 6․2 միլիարդի փոխարեն։
Նշենք, որ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրում անմաքս առևտրի ցանկում ներառված են ՀՀ–ի համար արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են հանքային և գազավորված ջրերը, ոչ ոգելից խմիչքները, շոկոլադը, հրուշակեղենը, ծխախոտը, ոչխարի միսը, որոնց նկատմամբ Իրանում բավական մեծ պահանջարկ կա։ Արդյունաբերական ապրանքների մասով` հայկական կողմի առաջարկով համաձայնագրում ներառվել են նաև հանքային հումքը (պղնձի, ցինկի, մոլիբդենի հանքաքար։
Իրան արտահանվող ոսկերչական իրերի և դեղամիջոցների համար էլ մաքսատուրքերը կնվազեցվեն։