Հրդեհ Արթիկի բնակարաններից մեկում․ տանտիրոջը հայտնաբերել են հյուրասենյակի մուտքի մոտ

Փրկարարները շենքի 4-րդ մուտքից տարհանել են 20 բնակչի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Գիշերը հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի Շինարարների փողոցի բնակարաններից մեկում, կա տուժած, փրկարարները տարհանել են 20 բնակչի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Օգոստոսի 16-ին, ժամը 02։49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Շինարարների փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի շքամուտքում ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհ է բռնկվել Կապանի շենքերից մեկի 2 բնակարանի նկուղներում և պատշգամբներում
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել թիվ 7 շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:25-ին, մարվել՝ 04:02-ին: Այրվել են մեկական մահճակալ և բազմոց, ջերմահարվել է հյուրասենյակի գույքը՝ մասամբ:
Փրկարարները հյուրասենյակի մուտքի մոտ հայտնաբերել են սեփականատեր Լ․Ս․-ին (ծնված 1950 թ.), տեղում ցուցաբերել համապատասխան օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Տուժածը հոսպիտալացվել է: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհ է բռնկվել Վանաձորի բնակարաններից մեկում. տանտերը տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել