Դոնեցկի «Գալակտիկա» առևտրի կենտրոնի շենքն ամբողջությամբ այրվել է Ուկրաինայի զինված ուժերի հարվածից հետո։ Այս մասին հայտնում են հրդեհի ականատեսները։
Նրանց խոսքով՝ նոր հարձակման սպառնալիքը փրկարարներին թույլ չի տալիս մոտենալ արտակարգ դրության վայրին։
ԶԼՄ-ները հայտնում են, որ հարձակման հետևանքով երկու մարդ է մահացել, յոթ խաղաղ բնակիչ է տուժել։ Վնասվել է նաև առևտրի կենտրոնից ոչ հեռու գտնվող հիվանդանոցը։
Նշվում է, որ հրդեհի մակերեսը գերազանցում է 10 հազար քառակուսի մետրը։