ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում ծեծկռտուք է եղել, կրակոցներ են հնչել, 3 հոգու տեղափոխել են հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկանները ահազանգը ստանալուց հետո գյուղի տներից մեկի բակում հայտնաբերել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր։
«Թալին» բժշկական կենտրոն են տեղափոխվել Թլիկի վարչական ղեկավար Սլավիկ Սալոյանը, նրա որդին` Մանվել Սալոյանը, և վարչական ղեկավարի մայրը, որը վնասվածքներ է ստացել քաշքշոցի ընթացքում։
Կայքի տեղեկություններով` ծեծկռտուքի մասնակիցները վարչական ղեկավարի ազգականներն են, նրանք դեպքի վայր են գնացել սև «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով։ Ոստիկանությունն այս պահին որոնում է նրանց։
Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։