ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Իրկուտսկի մարզում կործանվել է Տու-22Մ3 ինքնաթիռը, հինգշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«2024 թվականի օգոստոսի 15-ին Իրկուտսկի մարզում պլանային թռիչք կատարելիս կործանվել է Տու-22Մ3 օդանավը։ Անձնակազմը կատապուլտվել է։ Օդաչուների կյանքին վտանգ չի սպառնում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է ամայի վայրում, գետնին ավերածություններ չկան:
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։